Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսները փորձում են ձգել օղակը

Ռուսները փորձում են ձգել օղակը
21.10.2013 | 11:44

Այսօրվանից «Roshen» միջազգային ընկերության ուկրաինական ձեռնարկություններում ստուգումներ կսկսեն «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները: Ստուգումը կտևի երկու շաբաթ, որից հետո, կախված արդյունքներից, ուկրաինական քաղցրավենիքը կվերադառնա ռուսական շուկա: ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հիշեցրել է ՈՒկրաինայի պահանջը. ստուգման արդյունքները պետք է լինեն թափանցիկ և օբյեկտիվ: Roshen-ի մատակարարումը Ռուսաստան դադարեցվել էր այս տարվա հուլիսին: «Ռոսպետրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել էր, թե քաղցրավենիքը չի համապատասխանում որակի չափանիշներին, որին հետևել էր ՈՒկրաինայի հայտարարությունը ռուսների պահանջներում հիմքի բացակայության վերաբերյալ: ՈՒկրաինացիները նաև ասել էին, թե պատրաստ են ընդունելու ռուս մասնագետներին` հրուշակեղենի ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու համար: Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում անցկացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ուկրաինական հրուշակեղենի մեջ խախտումներ չէին հայտնաբերվել: ՈՒկրաինացիները ռուսների նման պահվածքը կապում են միմիայն քաղաքականության հետ: ՈՒկրաինան նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը Ռուսաստանի սրտով չէ. Պուտինը ՈՒկրաինային ցանկանում է տեսնել Մաքսային միությունում: Նկատենք, որ ռուսները առանձնապես շտապողականություն չեն ցուցաբերում այս հարցում, նրանք պարզապես ժամանակ են ձգում: Ստուգումները կավարտվեն նոյեմբերի սկզբներին: Վիլնյուսյան գագաթնաժողովի մոտենալու հետ ռուսները փորձում են ձգել օղակը: Հնարավոր է նաև, որ երկու շաբաթ հետո ուկրաինական «Roshen»-ը չվերադառնա Ռուսաստան: Ամեն ինչ կախված կլինի ուկրաինացիների պահվածքից` չնայած պաշտոնական Մոսկվայի վերջին հայտարարություններին, թե խնդիր չի տեսնում ՈՒկրաինայի` ՄՄ-ին չանդամագրվելու որոշման հետ: Ասենք, որ այս ամենում քաղաքական տարր են տեսնում նաև շարքային սպառողները: Ըստ ռուսական mail.ru կայքի հարցումների` հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ուկրաինական քաղցրավենիքը որակով է, իսկ 59 տոկոսի կարծիքով քաղցրավենիքի` Ռուսաստան մատակարարման արգելքը քաղաքական բնույթ է կրում: Հավալենք, որ «Roshen» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ: Ընկերությունը ներառում է ուկրաինական ձեռնարկությունները, երկու արտադրամասեր` ՌԴ-ում, մեկական ձեռնարկություն` Լիտվայում և Հունգարիայում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ